երկուշաբթի, 31 դեկտեմբերի 2007
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելել է սահմանային դիրքերում ծառայող մեր զինվորներին, շնորհավորել նրանց, ամանորյա բարեմաղթանքներ հղել և շնորհակալություն հայտնել ծառայության համար:
Մեր բոլոր հայրենակիցներին ևս վարչապետ Սերժ Սարգսյանը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, իր շնորհավորական խոսքն ուղղել է մեր երկրի սահմանից: