շաբաթ, 12 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին` «Ռուսաստանի հերոս» կոչման արժանանալու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Արթուր Նիկոլայի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Ռուսաստանի հերոս» բարձր կոչում շնորհելու կապակցությամբ, որն իրավամբ հանդիսանում է Արկտիկայի հետազոտության և յուրացման գործում ունեցած Ձեր նշանակալից վաստակի գնահատման խորհրդանիշը:
Քսան տարի անց, երկրորդ անգամ ստանալով հերոսի կոչում, Դուք շարունակում եք Ձեր ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես ականավոր բևեռախույզ և հետազոտող, այլև պետական ու հասարակական գործիչ: Ձեր վճռականությունն ու հերոսությունը լավ օրինակ են աճող սերնդի համար:
Մենք կրկնակի ուրախ ենք, որ արժանիորեն են գնահատվել մեր հարգարժան հայրենակցի գործունեությունն ու խիզախությունը, և անկեղծորեն հպարտանում ենք Ձեր նվաճումներով:
Ցանկանում եմ Ձեզ` հարգելի Արթուր Նիկոլայի, քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր բազմակողմանի գործունեության մեջ»: