երեքշաբթի, 15 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին, Յուրի Մերզլյակովին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին և Եվրասիական հակամարտությունների գծով խորհրդատու Մայքլ Կարփենթերին:
Հանդիպման ընթացքում երկուստեք գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Քննարկում է ծավալվել հակամարտող կողմերի միջև դեռևս առկա տարակարծությունների շուրջ:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, համանախագահները մեկնել են Ստեփանակերտ: