Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 ապրիլի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց կանանց հարցերով զբաղվող 56 հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ քննարկելու կառավարության և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը: Հասարակական կազմակերպությունների առաջարկով և Կանանց Հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման սկզբում վարչապետը նշեց, որ հասարակության տարբեր խնդիրներով զբաղվող մեծաթիվ այս կազմակերպությունների հետ հանդիպումը՝ իրեն առընթեր գործող կանանց հարցերով խորհրդի աշխատանքի շարունակությունը լինելուց բացի, նոր մոտեցումների և աշխատանքի արդյունավետության բարձրացման խթան կարող է դառնալ: Բարձրացված հարցերը, ըստ նրա, անհրաժեշտության դեպքում, կհանձնարարվի համապատասխան նախարարություններում քննարկել և լուծումներ տալ: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց հանրության համար կարևորագույն խնդիրները համատեղ ուժերով և համակարգված աշխատանքով լուծելու անհրաժեշտությունը, որպեսզի կազմված ծրագրերը, ներկայացված առաջարկները չմնան թղթի վրա, ինչպես եղել է տարիներ շարունակ: Հանդիպման ընթացքում բարձրացված բազմաթիվ խնդիրները՝ բնապահպանական, կրթական, սոցիալական, առողջապահական և այլն, կառավարության ղեկավարն առաջարկեց դիտարկել համընդհանուր կարևորության՝ աղքատության նվազեցման ռազմավարական ամփոփ ծրագրի շրջանակներում, իբրև դրա բաղկացուցիչ, քանի որ նշված խնդիրների մեծ մասն աղքատության հետևանք են: ՀՀ կառավարությունը, այժմ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ, աշխատում է հիշյալ ծրագրի վրա, և ըստ վարչապետի, միաժամանակ պատրաստվում է Յոհաննեսբուրգյան համաժողովին, որի օրակարգում առավելապես աղքատության հաղթահարման խնդիրն է լինելու: Բացի կառավարություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը, հանդիպման կողմերը կարևորեցին նաև միասնական աշխատանքը միջազգային կազմակերպությունների հետ: Հանդիպմանը ներկա ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը և կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը իրենց համակարգած ոլորտների գծով ներկայացրին կանանց մտահոգող խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքն ու ձեռնարկելիք քայլերը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցությունը և առավել արդյունավետ դարձնել այն: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ սոցիալական ապահովության նախարարին հանձնարարված է նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների առաջարկ ներկայացնել՝ նախատեսելով կանանց հարցերով զբաղվող փոխնախարարի հաստիք, որը նրա հավաստմամբ, կզբաղեցնի կին: Միաժամանակ, որոշվեց Վարչապետին առընթեր կանանց հարցերով խորհրդի կազմի հերթական ռոտացիայի ժամանակ նկատի առնել կանանց հարցերով զբաղվող ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպության անդամի պարտադիր ընդգրկվածությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կանանց հասարակական կազմակերպությունների ղեկավարները հույս հայտնեցին, որ համատեղ աշխատանքի սկիզբը շարունակություն կունենա և առաջիկայում առիթ կլինի խոսել ընդհանուր ջանքերով ձեռք բերված արդյունքների մասին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ