Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 ապրիլի 2002

Այսօր Երևանում բացվեց Եվրոմիության հովանավորությամբ անցկացվող «Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» տարածաշրջանային խորհրդաժողովը, որը բացեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բացման խոսքը տարածաշրջանային խորհրդաժողովում Հարգելի տիկայք և պարոնայք, Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ և հյուրեր, Նախ, կցանկանայի ողջունել այս կարևոր ձեռնարկի կազմակերպիչներին ու մասնակիցներին, իմ գոհունակությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և սերտ համագործակցությամբ կյանքի են կոչել խորհրդաժողովը: Ուրախալի է տեսնել մասնակցության այսպիսի լայն ընդգրկում, որն անշուշտ կնպաստի աշխատանքների հաջողությանը: Անվիճելի է, որ ժամանակակից աշխարհի իրողությունները, տեխնոլոգիական զարգացման արագությունը մեզ պարտադրում են այսօր ձեռնարկել անհետաձգելի քայլեր: Տեղեկատվական տեխնոլոգիաները աստիճանաբար դառնում են մեր առօրյայի անբաժանելի բաղկացուցիչը՝ իրենց զգալի ազդեցությունն ունենալով հասարակության կենսագործունեության վրա՝ սկսած կենցաղային մանրուքներից, վերջացրած գլոբալ հիմնախնդիրներով: Նոր զարգացումներին համաքայլ ընթանալու ձգտումը պարզապես մեր բարի ցանկությունը չէ, այլ՝ ժամանակի պահանջ: Այսօր հապաղել և չանել առավելագույնը նշանակում է անհուսալիորեն ետ մնալ: Այս մտահոգությամբ և նպատակաուղղվածությամբ է, որ Հայաստանը նախաձեռնել է Կովկասի էլեկտրոնային զարգացմանը նվիրված խորհրդաժողով: Կարևորելով այս նախաձեռնության միտվածությունն ապագային՝ Եվրոպական Միությունը հանդես է գալիս որպես խորհրդաժողովի և հետագա ծրագրերի հովանավոր ու աջակից: Միջոցառման գլխավոր նպատակներից են այդ ծրագրերի հստակեցումն ու բարենպաստ հուն մղելը: Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումները, դրական փորձի ներկայացումը, առկա հիմնահարցերի վերհանումն ու վերլուծությունը մեծապես կնպաստեն մեր հաջորդ քայլերի մշակմանն ու իրագործմանը: Արդեն խոստումնալից են Եվրոպական համալսարանի շրջանակներում իրագործվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցողական ծրագրերը: Մեր պատկերացմամբ, խորհրդաժողովը պետք է ծառայի սերտորեն փոխկապակցված մի քանի նպատակների, այն է՝ հիմք դնել մի գործընթացի, որի արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ կառույցներ՝ շաղկապելու մեր տարածաշրջանը ավելի ընդգրկուն նախաձեռնությունների հետ: Երկրորդ՝ տեղում լրջորեն կխթանի ոլորտի համակողմանի զարգացումը: Մեր երկրում ու տարածաշրջանում մենք տեսնում ենք անհրաժեշտ մտավոր կարողություն, ստեղծագործական ներուժ և ինքնահաստատման ձգտում: Տեսնում ենք ուժեր, որ վաղը կարող են արժանի մրցակիցներ լինել ոլորտի այսօրվա առաջատարներին: Մրցակցություն ասելով՝ ես նկատի ունեմ այն դրական ներդրումը, որ մեր տարածաշրջանը կարող է ունենալ համաշխարհային գործընթացներում: Հայաստանը բոլոր մակարդակներով պատրաստ է ցուցաբերել առավելագույն աջակցություն տեղեկատվական ոլորտի զարգացմանը: Սա մեր տնտեսության գերակայություններից է այսօր և, կարծում եմ, ապագայում՝ նույնպես: Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, մենք կարծում ենք, որ այս կարգի նախաձեռնությունները, լրացնում են արդեն իսկ Եվրոպական Միության հովանու ներքո իրականացվող մյուս՝ ՏՐԱՍԵԿԱ, ԻՆՈԳԵՅԹ և Տարածաշրջանային բնապահպանական կենտրոն ծրագրերը: Մենք պետք է համախմբենք մեր ուժերն ու հնարավորությունները՝ ապահովելու կայուն տնտեսական աճ և հասարակական զարգացում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքն ու իրականացվող ծրագրերը կծառայեն նաև առկա դժվարությունների հաղթահարմանը, հակասությունների հարթմանը և տարածաշրջանում փոխվստահության ու շահավետ համագործակցության մթնոլորտի ձևավորմանը: Միայն վերջինիս պայմաններում հնարավոր կլինի ակնկալել խաղաղ գոյակցություն, բարեկեցութուն և բարօրություն: Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են հենց այս մոտեցումներով և հետևողական են լինելու այդ նպատակներին հասնելու գործում: Այս ճանապարհին մենք ակնկալում ենք մեր բոլոր անմիջական հարևանների կառուցողական ներգրավումը և միջազգային հանրության օժանդակությունը: Խորհրդաժողովի մասնակիրներին մաղթում եմ աշխատանքային եռանդ և հաջողություն: Հուսով եմ, որ Հայաստանը հիշարժան տպավորություններ կպարգևի առաջին անգամ մեր երկիր այցելողներին և կթարմացնի նրանց հիշողությունները, ովքեր արդեն հյուրընկալվել են հայկական հողում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ