Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 ապրիլի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի պահանջների, գործադիրը որոշում ընդունեց պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից վճարման ենթակա շահութաբաժինների և պետպատվերի շրջանակներում առաջացած պարտավորությունների փոխադարձ հաշվանցման մասին: Մասնավորապես որոշվեց ներել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար առողջապահական ընկերությունների 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ վճարման ենթակա նախորդ տարիների պարտավորությունները՝ բացառությամբ հոգեբուժական, նարկոլոգիական, հակատուբերկուլյոզային և շտապօգնության ծառայություններ իրականացնող, ինչպես նաև 1999 և 2000 թվականներին ամբողջությամբ ֆինանսավորված ընկերությունների: Որոշման ընդունումը հնարավորություն կտա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ազատ միջոցներն օգտագործել ընթացիկ հրատապ խնդիրների լուծման համար: Կառավարությունը հաստատեց հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը: Որոշմամբ նշված հողերի կադաստրային գները մոտեցվում են ներկա շուկայական գներին, որը կնպաստի դրանց ճիշտ գնահատման և օտարման գործընթացին: Ի կատարումն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների, գործադիրը հաստատեց «Հայաստանի Հանրապետության «Անշարժ գույքի գնահատման» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման» կարգերը: Հաստատվեց նաև զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը: Այսօրվա նիստում հաստատվեցին մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Նշվեց, որ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում զգալիորեն նվազել է բյուրոկրատական քաշքշուկը, կրճատվել են նախագծերի կազմման և կառավարության հաստատմանը ներկայացնելու ժամկետները: Կառավարությունը որոշեց համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Որոշումներ ընդունվեցին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի, «Հիլֆսվերք Ավստրիա» բարեգործական կազմակերպության, «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցի հասցեով ստացված բարեգործական բեռի ներմուծման դիմաց իրականացվելիք փոխհատուցման մասին: Գործադիրը հաստատեց գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում պատվավոր կոչումների արժանացած անձանց պատվոգրերի, կրծքանշանների, ինչպես նաև պատվավոր կոչումները հավաստող վկայականների ձևերը: Ի կատարումն ՀՀ նախագահի 2002 թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի, գործադիրը որոշում ընդունեց ՀՀ նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց ՀՀ նախարարության, գործակալության, տեսչության օրինակելի կանոնադրություններին և կառուցվածքներին: Երկօրյա ժամկետ տրվեց շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ այս որոշումների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ