հինգշաբթի, 31 հունվարի 2008
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականի կատարման կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից երեկոյան վարչապետին զեկուցել են, որ հանրապետությունում տեղացած առատ ձյան և դրան հետևած ձնաբքերի պատճառով, ժամը 16:00-ի դրությամբ շարունակվում են փակված մնալ Սևան- Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի Սելիմի լեռնանցքի հատվածը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց: Ճանապարհաշինական ընկերությունների կողմից ներկայում աշխատանքներ են տարվում այդ ճանապարհահատվածները առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս բոլոր ավտոճանապարհները բաց են և լիովին երթևեկելի: