Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 ապրիլի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրը մեր սուրբ նահատակների շիրիմներին խոնարհումից բացի, նաև ոգեկոչման օր է: Ստեղծագործ, խաղաղասեր մեր ժողովուրդը միասնական ուժերով հզոր ու բարգավաճ Հայաստան կերտելուց զատ այլընտրանք չունի. ուժեղ բանակն ու զարգացած տնտեսությունն են ժողովրդի և պետության անվտանգության առաջին գրավականը: Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանն ու այդպիսով պատմական արդարության վերականգնմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, որը հիմք կդառնա մարդկության պատմության մեջ այդօրինակ ոճրագործությունները մեկընդմիշտ բացառելու, որտեղ և որ ժողովրդի դեմ էլ դրանք ուղղված լինեն: Համամարդկային արժեքներին իր հավատարմությունն ապացուցած Հայաստանի Հանրապետությունն այս մտահոգությամբ, նաև իր հարևանների ու աշխարհի բոլոր ժողովուրդների հետ 21-րդ դարում խաղաղ գոյակցելու և համագործակցելու ցանկությամբ է շարունակում իր արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գերակա համարել: Երրորդ հազարամյակ ոտք դրած աշխարհը դեռ չի խաղաղվել. ահաբեկչությունները, ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ բռնությունները, պատերազմները նոր մարտահրավեր են՝ նետված քաղաքակիրթ աշխարհին, որին ընդհանուր ջանքերով չդիմակայելու, պատմության դասերից հետևություններ չանելու դեպքում, հետևանքները չափազանց ծանր կարող են լինել:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ