երեքշաբթի, 5 փետրվարի 2008
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Երևան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ Աննա Պոպովան, արդյունաբերության և էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Դեմենտևը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Պանկինը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդևը: Պատվիրակությանն ուղեկցողների թվում են ՌԴ կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը, «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը: