Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 ապրիլի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձավ վերջին շրջանում, ոչ բարենպաստ եղանակի պատճառով, հանրապետության մի շարք մարզերում առաջացած խնդիրներին՝ կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով առկա մտահոգիչ իրավիճակի վրա: Նրա հանձնարարությամբ, նախարարներ Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Զադոյանը, Արմեն Մովսիսյանը ներկայացրին այդ պահի դրությամբ վիճակը մարզերում, նշելով, որ տեղացած ձյան, անձրևների, ցրտի պատճառով արձանագրվել են ցրտահարության դեպքեր, 11 գյուղ հոսանքազրկված է: Աշխատանքներ են տարվում մինչև օրվա ավարտը էլեկտրաէներգիայի մատակարարումը այդ բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ: Վարչապետը հանձնարարեց օպերատիվ կարգով ձևավորել հանձնաժողով՝ շահագրգիռ նախարարությունների, մարզպետարանների ներկայացուցիչների և գյուղատնտեսության գծով վարչապետի խորհրդականի մասնակցությամբ, ճշտել պատճառված վնասի չափը, առաջարկներ ներկայացնել փոխհատուցման վերաբերյալ: Նիստում կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: Հավանության արժանացան նաև «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք» և «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ընդգծելով այդ օրենքների կարևորությունը, նշվեց, որ դրանց ընդունումը նպատակ ունի բարձրացնել խմելու և ոռոգման ջրի համակարգերի արդյունավետությունը, կարգավորել այդ ոլորտի իրավահարաբերությունները և զարգացնել գյուղացիական տնտեսությունների ինքնակառավարումը: ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն, կառավարությունը որոշում ընդունեց քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի և շինությունների կառուցումը սահմանափակելու մասին: Հաստատվեց այն համայնքների ցանկը, որոնց վարչական սահմաններում նշված աշխատանքներն արգելվում են: Ցանկում չընդգրկված համայնքներում, առնվազն 1 հա տարածք ունեցող հողամասերի վրա թույլատրվեց կառուցել մինչև 150 քմ բնակելի և 300 քմ գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր և շինություններ: Բոլոր համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա թույլատրվեց կառուցել կենցաղային, տնտեսական նշանակության շենքեր և շինություններ՝ մինչև 30 քմ կառուցապատման ընդհանուր մակերեսով: Ելնելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, գործադիրը հաստատեց «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ», «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները: Հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը, ինչպես նաև նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները: Կառավարությունը որոշում ընդունեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման և ընդարձակման ծրագրի իրականացման միջոցառումների մասին, որով հաստատեց օդանավակայանի տարածքին հարող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտին: Գործադիրը համաձայնություն տվեց «ԱՊՀ մարմիններում ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչների իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Որոշումներ ընդունվեցին «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» ծրագրի, «ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ