կիրակի, 17 փետրվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությանը մեր երկրում, այնպես էլ ԱՊՀ շրջանակներում զարգացող փոխգործակցությանը, Հայաստանի ակտիվ մասնակցությանը Համագործակցության անդամ երկրների գագաթաժողովներում կայացվող կարևորագույն որոշումների ընդունմանն ու կենսագործմանը: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ Հայաստանում կանցկացվեն նախագահական հաջող ընտրություններ, որոնք երկիրը կտանեն դեպի զարգացում և բարեկեցություն:
Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ԱՊՀ դիտորդներին, նշելով, որ ՀՀ կառավարությունը, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստակամ է հետագայում ևս աջակցություն ցուցաբերել դիտորդական առաքելությանը` մեր երկրում իր գործունեությունն իրականացնելիս: