Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինդուլիս Բերզինշի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Եվրախորհրդին ՀՀ-ի անդամակցության առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպման սկզբում նախ շնորհավորեց պարոն Բերզինշին և պատվիրակության մյուս անդամներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հայաստանի համար հունվարին՝ ԵԽ-ի լիիրավ անդամ դառնալու շեմին, ըստ վարչապետի, պատվիրակությունը այս այցով շատ կարևոր առաքելություն է կատարում: Անդրանիկ Մարգարյանը մեր երկրի համար կարևորելով Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալու հարցը, նշեց, որ այդ ուղղությամբ Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները մինչ այժմ լիարժեք կատարել է՝ հավաստելով Եվրոպական մեծ ընտանիքին ինտեգրվելու իր պատրաստակամությունն ու ցանկությունը: Ըստ վարչապետի, Հայաստանը երկար ճանապարհ է անցել և այժմ Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար մնում է անցնել վերջին փոքրիկ հատվածը: Անդրանիկ մարգարյանը վստահեցրեց, որ գործադիր իշխանությունը, ի դեմս ՀՀ նախագահի և վարչապետի, պատրաստ են այսուհետ էլ կատարելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է մեր երկիրը ԵԽ-ի անդամակցության համար: Անդրադառնալով ԵԽ-ին ՀՀ-ի և Ադրբեջանի համաժամանակյա անդամակցության հարցին, ՀՀ վարչապետը, դա ցանկալի, բայց ոչ պարտադիր և անհրաժեշտ է համարել. «Նոյեմբերին մեզ համար հասկանալի և ընդունելի էր ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրն ունեցող երկրների առջև հավասար պայմաններ դնելը, սակայն այժմ, Հայաստանի ժողովրդի, իշխանությունների, քաղաքական ուժերի համար հասկանալի չի լինել, եթե ՀՀ-ի անդամակցությունը կապվի Ադրբեջանում կրկնակի ընտրությունների արդյունքների կամ մեկ այլ երկրում տեղի ունեցող գործընթացների հետ: Ի վերջո, Հայաստանը բազմիցս և ուղղակիորեն գործով ապացուցել է իր հավատարմությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքների պահպանման և իր առջև դրված պարտավորությունների կատարման հարցում: Դրա վերջին վառ ապացույցը տարեվերջին ԱԺ-ում ձայների գերակշիռ մասով ԵԽ-ի կանոնադրության հաստատումն էր, ինչը վկայում է նաև այս հարցում ՀՀ ԱԺ-ի և կառավարության ընդհանուր մոտեցման մասին», - նշեց վարչապետը: Անդրանիկ Մարգարյանն ավելացրեց, որ Հայաստանը շահագրգիռ է, որպեսզի Ադրբեջանում ընտրություններն ազատ ու արդար ընթանան, և մեր հարևան պետությունը դառնա ժողովրդավար պետություն՝ դավանելով ԵԽ-ի սկզբունքները: Նա հույս հայտնեց, որ այդպես էլ կլինի և Հայաստանի ու Ադրբեջանի դրոշները Եվրոպայի խորհրդում կբարձրացվեն միաժամանակ: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման գործընթացին, Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնելով այդ հարցի շուտափույթ և խաղաղ ճանապարհով լուծմանը ձգտող բոլոր պետություններին ու կազմակերպություններին՝ իրենց ջանքերի համար, նշեց, որ Եվրոպական երկրներին ինտեգրվելը, այդ կառույցում ընդգրկվելը իր հերթին մեծապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանն ու խնդրի լուծմանը: Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինդուլիս Բերզինշը կարևորեց Հայաստանի հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքների պահպանման հարցում և այդ ուղղությամբ մինչ այժմ մեր երկրի գործադրած ջանքերը: Նա հույս հայտնեց, որ իր գլխավորած պատվիրակության այցը որոշակի ներդրում կունենա ԵԽ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցում. «Ուրախ եմ Հայաստանում իմ հանդիպումների ընթացքում լսել, որ Ձեր երկիրը պատրաստ է քայլել Ադրբեջանի հետ, դա ԵԽ-ի չգրված օրենքներից է: Հուսով եմ երկու երկրներն էլ շատ շուտով կդառնան ԵԽ-ի լիիրավ անդամ և իրենց ներդրումը կունենան տարածարջանում կայունության հաստատման գործում», - եզրափակել է պարոն Բերզինշը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ