երեքշաբթի, 7 մայիսի 2002
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այս հրաշալի օրը կրկնակի խորհուրդ ունի մեզ համար: Մենք չենք կարող մոռանալ, որ 1945թ.-ի մայիսի 9-ին երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովուրդների տարած մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի արժանավոր զավակների՝ տասնյակ հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների անձնվիրության շնորհիվ: Հաղթանակ, որը վերականգնեց խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի անցնելու ժողովուրդների իրավունքը: Մեր նորագույն պատմության փառավոր էջերը գրվեցին նաև արցախյան ազատամարտի խրամատներում: Ուղիղ 10 տարի առաջ՝ 1992թ.-ի մայիսյան այս օրը Շուշիի ազատագրման պատմական սխրանքը՝ իր ազգային ու մարդկային իրավունքների համար պայքարելու, ազատ և անկախ ապրելու հայ ժողովրդի կամքի ու վճռականության մի նոր, սքանչելի դրս—որումն էր:
Այսօր՝ մոտ ու հեռավոր մեր անցյալի հերոսական դրվագների ոգեկոչումը, խոնարհումը հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջ—, նաև պարտավորեցնում է բոլորիս արժանիորեն շարունակելու անկախ պետականության ամրացման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսական ոլորտում, հզորացնելով մեր պետությունն ու բանակը, ինչը ամենամեծ գրավականն է պատերազմի դաշտում նվաճած հաղթանակները պահպանելու:
Սրտանց շնորհավորում եմ մայիսյան այս հրաշալի օրվա առթիվ և մշտատև խաղաղություն ու աներեր հավատ մաղթում Հայոց մեր անկախ պետականության վաղվա օրվա նկատմամբ: