չորեքշաբթի, 20 փետրվարի 2008
Հայաստանի նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը խորհրդանշում է Հայաստանում կայուն տնտեսական համակարգի զարգացման և ժողովրդավարության հաղթանակը: ԼՂՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Ս. Սարգսյանի փորձը, գիտելիքներն ու նվիրվածությունն ազգային և պետական շահերին` անմնացորդ կծառայեն Հայաստանի հզորացման և բարգավաճման վեհ գործին: