հինգշաբթի, 21 փետրվարի 2008
Հայաստանի նախագահական ընտրությունների կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված է.
«Ես ոգևորված եմ Միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությամբ, որն արձանագրել է որոշակի առաջընթաց: Այնուամենայնիվ, արձանագրվել են նաև մտահոգություններ, և դրանց անպայմանորեն պետք է անդրադարձ արվի:
ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել աշխատել Հայաստանի հետ Անհատական Գործակցության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և աջակցություն ցուցաբերել ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները»: