հինգշաբթի, 21 փետրվարի 2008
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի, շարքային անդամների և աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ։ Ընդունեք մեր բարեմաղթանքներն ու աջակցությունն այն պահին, երբ Հայաստանը թևակոխում է իր պատմության նոր շրջան։
Տարբեր ղեկավար պաշտոններում նախորդ քսան տարիներին Ձեր կուտակած փորձը բացառիկ է, և ես վստահ եմ, որ Դուք այն լավագույնս կօգտագործեք, որպեսզի հայ ժողովուրդն ունենա այնպիսի ապահով երկիր, որով բոլորս կարող ենք հպարտանալ։
Ինչպես Ձեզ քաջ հայտնի է, նախորդ քսան տարիներին Հայկական համագումարը ծառայել է Հայաստանի ժողովրդին՝ հաստատելով և զարգացնելով իր հարաբերությունները մեր կառավարության գործադիր և օրենսդիր թևերի հետ։ Միակ նպատակը` ամուր և Հայաստան-ԱՄՆ երկուստեք շահավետ հարաբերությունների ստեղծումն ու զարգացումն է։ Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Ձեզ հետ։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ հայտնել մեր լավագույն բարեմաղթանքները»։