ուրբաթ, 22 փետրվարի 2008
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Թույլ տվեք հայտնել իմ վստահությունը, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված ավանդական ընկերությունն ու փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ փոխըմբռնման և փոխադարձ վստահության մթնոլորտում` ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր շատ պատասխանատու աշխատանքում և, օգտվելով առիթից, Ձերդ գերազանցությանը հրավիրում եմ Ձեզ հարմար ժամանակ այցելել Բուլղարիայի Հանրապետություն»: