հինգշաբթի, 21 փետրվարի 2008
Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ես ի գիտություն եմ ընդունել փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը:
Հայ ժողովուրդըևնրա առաջնորդներն արժանի են դրվատանքի՝ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան այս ընտրությունների անցկացման համար:
ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունն իր նախնական զեկույցում նշել է, որ առկա է հետագա բարեփոխումների անհրաժեշտություն` լուծելու դեռևս գոյություն ունեցող խնդիրները, մասնավորապես, ամրապնդելու ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը:
Միաժամանակ հարկ է նշել, որ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո իրականացված բարեփոխումների շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել ընտրական գործընթացի նախապատրաստմանևանցկացման գործում:
Բարեփոխումների իրականացման սատարումը Եվրոպական հարե-վանության քաղաքականության շրջանակներում Եվրամիություն-Հայաստան գործողությունների ծրագրի հիմնական առաջնահերթություններից է: Եվրահանձնաժողովը շարունակելու է օժանդակել Հայաստանին քաղաքականևտնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին: Երևանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության բացումը մեր ընթացիկ հանձնառության վառ ապացույցն է:
Համոզված եմ, որ Հայաստանի նոր Նախագահը, նոր կառավարության հետ համատեղ, կշարունակի ընթանալ բարեփոխումների ճանապարհով, ինչը կենսական նշանակություն ունի, թե հայ ժողովրդի, թե մեր հետագա հարաբերությունների համար»: