ուրբաթ, 22 փետրվարի 2008
Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պոպուլիասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Ձեր պատասխանատու աշխատանքում և առաջիկա մարտահրավերներին դիմակայելու գործում:
Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը հետագա զարգացում կապրեն` ի շահ մեր ժողովուրդների»: