շաբաթ, 23 փետրվարի 2008
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով Սերժ Սարգսյանին իր շնորհավորական ուղերձն է հղել Քըրք Քըրքորյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան նորընտիր նախագահ Սերժ Սարգսյան,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի երրորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ես հույսով եմ, որ կատարվող ներդրումները և ստեղծված աշխատատեղերը Դուք կօգտագործեք Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: Աստված թող տա ուժ և եռանդ` իրականացնելու Ձեր բոլոր նախագծերը հայ ազգի բարեկեցության համար: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, ինչպես նաև խաղաղություն և բարգավաճում Հայաստանին: Ես ակնկալում եմ լսել Հայաստանում դրական զարգացումների մասին` ամիսներ և տարիներ շարունակաբար»: