շաբաթ, 23 փետրվարի 2008
Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, Եվրոպական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Եվրոպական Միությունը շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանում մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: ԵՄ-ն նշում է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցը, որը եզրակացրել է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում, իբրև ժողովրդավարության կարևոր մի քննություն երկրում, անցկացվել են հիմնականում ԵԱՀԿ և Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններին և ստանդարտներին համապատասխան: ԵՄ-ն ողջունում է այն անկեղծ ջանքերը, որոնք ձեռք էին առնվել նախորդ ընտրությունների թերությունները վերացնելու ուղղությամբ: Սակայն, ԵՄ-ն նաև նշում է, որ եղել են տեղեկություններ, որոնք մտահոգություն են առաջացրել ընտրական գործընթացի վերաբերյալ և որ հետագա բարելավումներ են անհրաժեշտ, որպեսզի լուծվեն առկա թերությունները: ԵՄ-ն, մասնավորապես, դիտարկում է, որ համաձայն ԺՀՄԻԳ-ի, անհրաժեշտ է բարելավել և լրացուցիչ քաղաքական կամք դրսևորել ընտրական գործընթացի վերաբերյալ հանրային վստահության, պետական և կուսակցական գործառույթների միջև հստակ տարանջատման և թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծման հետ կապված մտահոգությունների առնչությամբ:
ԵՄ-ն սպասում է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին և կոչ է անում պատկան մարմիններին` եղած բողոքները պատշաճ ստուգելու և թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկել քայլեր»: