Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 մայիսի 2002

Այսօր տեղի ոնեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց «Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության» կանոնադրությունը և կառուցվածքը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվեց «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը: Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են խաղաղ պայմաններում պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և պետական այլ լիազոր մարմինների համակարգերում զինվորական ծառայություն անցնելու կարգը, զինծառայողներին զինվորական պաշտոնի նշանակելու և ազատելու, որակավորելու, զինվորական կոչում շնորհելու կամ դրանից զրկելու և այլ կարգի հարաբերությունները: Գործադրի կողմից հավանության արժանացան նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների մասին» ՀՀ օրենքի և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագծերը: Հաստատվեց նաև զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը: Ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին կնքված ՀՀ սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործունեության պայմանների մասին պայմանագրում ամրագրված սկզբունքներից, կառավարությունը որոշում ընդունեց ՌԴ սահմանապահ ծառայության Հայաստանի օպերատիվ խմբին՝ ռուսական միջնակարգ հանրակրթական դպրոց հիմնելու համար, Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը անհատույց և համատեղ օգտագործման հանձնելու մասին: Գրծադիրը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որի ընդունումը հնարավորություն կտա ապօրինի դրոշմավորված և իրացվող ապրանքների փոքր ծավալների հայտնաբերման դեպքում խուսափել քրեական գործի վարույթից և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցով համապատասխան գումարները, վարչական տուգանքի ձևով, գանձել պետական բյուջե: Այս օրինագծի ընդունման կապակցությամբ հավանություն տրվեց նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: ՀՀ 2002թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին կառավարության որոշման համապատասխան, գործադիրը հաստատեց «Երիտասարդական ծրագրերի իրականացման գծով պետական պատվեր» ծրագիրը՝ ըստ տարբեր ոլորտների միջոցառումների անցկացման համար հատկացնելով 153 մլն 75 հազար դրամ: Առանձին որոշումներ ընդունվեցին «Մշակութային միջոցառումներ» ծրագրով մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համար նախատեսված 130 մլն 657 հազար դրամը, ինչպես նաև «Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում» ծրագրով նախատեսված 351 մլն 933 հազար դրամը՝ ըստ առանձին ոլորտների և կազմակերպությունների բաշխելու մասին: Նկատի ունենալով, որ «Վանաձորի քիմիական գործարան», «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ների և «Վանաձորի ՋԷԿ» պետական ՓԲԸ-ի գույքի աճուրդային վաճառքը՝ հիմնականում դրանց ցածր որակի պատճառով, շատ դանդաղ է ընթանում, կառավարությունը որոշեց այդ ընկերությունների լուծարման ավարտի ժամկետը երկարաձգել մինչև 2003թ մարտի 31-ը: Առանձին որոշումներով հաստատվեցին Շիրակի, Լոռու, Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Ֆինլանդիայի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակութային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Կառավարության հավանությանն արժանացած մեկ տասնյակից ավելի օրինագծերի ընդունման համար գործադիրը որոշեց դիմել ՀՀ նախագահին՝ 2002թ. մայիսի 20-ին, ժամը 12-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ