շաբաթ, 23 փետրվարի 2008
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն է հղել Հայաստան համահայկական հիմնադրամի նախագահ, Լինսի հիմնադրամի ավագ փոխնախագահ Հարութ Սասունյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան նորընտիր նախագահ Սերժ Սարգսյան,
Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Հայաստանի երրորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Երկար տարիներ զբաղեցրած լինելով բազմաթիվ ղեկավար պաշտոններ, Ձեզանից ակնկալվում են մեծ նվաճումներ Հայ ժողովրդի բարեկեցության համար: Ես հուսով եմ` Դուք կվերականգնեք նաև Սփյուռքի հետ հարաբերությունների նախարարի պաշտոնն ու կնպաստեք, վերջերս ընդունված Սահմանադրությանը համապատասխան, օրենքների հաստատմանը բոլոր քաղաքացիների համար, որպեսզի աշխարհի բոլոր հայերը կարողանան նպաստել բարգավաճ հայրենիքի ստեղծմանը: Հայաստանը և Սփյուռքը գործելով միասին, կարող են իրականացնել ավելին` քան գործելով առանձին: Դուք կարող եք հույս դնել ամբողջ հայության աջակցության վրա` Ձեր հայրենասիրական պարտականությունների իրականացման ողջ ընթացքում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ` Ձեր հաղթանակի կապակցությամբ»: