շաբաթ, 23 փետրվարի 2008
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև ամերիկահայ հայտնի բարերար, «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի նախագահ Ջերարդ Լ.Գաֆեսջյանը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Ես կիսում եմ հայ ժողովրդի վստահությունն առ այն, որ Դուք կարող եք Հայաստանն առաջ տանել:
Ակնհայտ է Ձեր սերը ժողովրդի և երկրի հանդեպ: Այն ամբողջապես արտահայտվել է Հայաստանին և Ղարաբաղին Ձեր ծառայություններով:
Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առաջ է, և ես աղոթում եմ Աստծուն, որ նա շարունակի օժտել Ձեզ ուժով և իմաստնությամբ` այդ մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար:
Ես լավատեսորեն շարունակելու եմ աշխատել Ձեզ հետ` ամրապնդելու համար Հայաստանի հաջողությունները, անվտանգությունը և ժողովրդավարությունը»: