երեքշաբթի, 21 մայիսի 2002
ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր հրավիրված «Կայուն զարգացումը Հայաստանում. Ռիոյից Յոհաննեսբուրգ» ազգային համաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Կայուն զարգացման հասկացությունը ընդունվեց Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրին — զարգացմանը նվիրված 1992 թ. ՄԱԿ-ի վեհաժողովի ավելի քան 180 պետությունների ներկայացուցիչների կողմից, որը նախատեսում է մարդկային զարգացում ու բարեկեցություն: Այսինքն, այնպիսի ուղղվածություն, որն ընդլայնում է մարդու իրավունքներն ու հնարավորությունները բարեկեցիկ ապրելու, աշխատանք — գիտելիքներ ձեռք բերելու, պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար:
Այժմ ընթացքի մեջ է Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում այս տարի կայանալիք Կայուն զարգացմանը նվիրված Համաշխարհային գագաթաժողովին համընդհանուր նախապատրաստական գործընթացը, որի նպատակն է գնահատել անցած 10 տարիների աշխատանքը, վերլուծել առկա հիմնախնդիրները — ուղիներ մշակել դրանց լուծման համար, ինչպես նա— հստակեցնել քաղաքակրթության զարգացման հետագա ընդունելի ռազմավարությունը:
Հայաստանի կողմից Ռիոյում ստորագրվել են գլոբալ նշանակություն ունեցող «Կենսաբազմազանության մասին» — «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաները, միաժամանակ ընդունվել են Ռիոյի հռչակագիրը — «21-րդ դարի օրակարգը»:
Հայստանի նման նորանկախ պետության համար զարգացման այս մոտեցումը միանգամայն ցանկալի — ընդունելի է: Անշուշտ կան սկզբնական դժվարություններ, նկատի ունենալով ռեսուրսների անբավարարությունը, ինչպես նա— փորձի պակասը: Կայուն զարգացման գործընթացը, ըստ էության, համընկավ Հայաստանի Հանրապետության պետականության կայացման ժամանակահատվածի հետ, երբ բարեփոխումներ են իրականացվում տնտեսական — սոցիալ-քաղաքական գրեթե բոլոր բնագավառներում:
Չնայած մի շարք բարդություններին, կայուն զարգացման գաղափարների իրականացման ուղղությամբ Հայաստանում տարվում է որոշակի աշխատանք, մասնավորապես. շրջակա միջավայրի պահպանության, էկոնոմիկայի, տարածքային կառավարաման — տեղական ինքնակառավարման, հանրակրթական — բարձրագույն ուսուցման, սեփականության իրավունքի ամրապնդման — էներգետիկայի բնագավառներում:
Հայաստանում վերջին տարիներին հատկապես զգալի ակտիվություն է ծավալվել բնապահպանական ոլորտում՝ վավերացվել են 9 միջազգային բնապահպանական կոնվենցիաներ, մշակվել — կառավարության կողմից հավանության են արժանացել մի շարք բնապահպանական ծրագրեր:
Սոցիալ-տնտեսական ոլորտում կայուն զարգացման սկզբունքների իրագործման հարցում մեծ դեր ունի փոքր — միջին ձեռներեցության զարգացման պետական ծրագիրը, ինչպես նա— ՀՀ Կառավարության օրակարգի առավել կար—որ — հրատապ խնդիրներից մեկի՝ աղքատության կրճատման խնդրի լուծմանն ուղղված ռազմավարական ծրագիրը, որի մշակման ուղղությամբ կառավարությունն այժմ ակտիվ աշխատանք է սկսել քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, խորհրդարանի քաղաքական ուժերի հետ՝ ընդունելով, որ աղքատության նվազեցումը էական է կայուն զարգացման հասնելու համար:
Ռիոյից հետո անցած տասնամյակում հանրապետությունում կայուն զարգացման գաղափարախոսության արմատավորման, հարցի շուրջ հանրության իրազեկության բարձրացման գործում մեծ ներդրում են ունեցել նա— հասարարական կազմակերպություններն ու գիտական շրջանակները:
Այսպիսով, վերջին տասնամյակում, թե— ոչ ամբողջական, առկա են անհրաժեշտ նախադրյալները կայուն զարգացման համակարգին ինտեգրացվելու համար: Այս պարագայում, որպես ազգային — գլոբալ հրատապ խնդիրներ, առանձնացվում են բնական ռեսուրսների պահպանությունը — ռացիոնալ օգագործումը, կրթությունը — գիտությունը, առողջապահությունը, բնակավայրերի կայուն զարգացումը, հասարակության իրազեկության բարձրացումը: Առանձին տեղ է զբաղեցնում աղքատության նվազեցման հիմնախնդիրը:
Ներկա փուլում առաջնային է Կայուն զարգացման ազգային խորհրդի ձ—ավորումը, որից հետո ազգային ռազմավարության մշակումը, որն անհրաժեշտ հիմք կհանդիսանա հետագա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համար: Մենք հաստատում ենք մեր հավատարմությունը կայուն զարգացման գաղափարներին — մեր մտադրությունը ակտիվացնելու Ռիոյի հռչակագրի — Օրակարգ 21-ի դրույթների իրագործմանն ուղղված գործողությունները հավասարակշռված — համալիր ինտեգրացված քաղաքականության իրագործման միջոցով՝ հանուն ներկա — ապագա սերունդների:
Թույլ տվեք կրկին ողջունել համաժողովի մասնակիցներին — մաղթել բեղմնավոր աշխատանք»: