հինգշաբթի, 21 փետրվարի 2008
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ձեր ընտրությունը ՀՀ բարձրագույն պոստում վառ վկայությունն է հայաստանյան հանրությունում ունեցած Ձեր բարձր հեղինակության և պետական ու քաղաքական մեծավաստակ գործչիդ հանդեպ դրսևորվող վստահության: Համոզված եմ, որ Ձեր նախագահությամբ Հայաստանը մեծ առաջընթաց կարձանագրի սոցիալ-տնտեսական, անվտանգության ամրապնդման, ժողովրդավարության խորացման և այլ ասպարեզներում: Քաղաքական ու կառավարման Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կօգնեն` հաջողությամբ հաղթահարելու հայ ժողովրդի առջև ծառացող մարտահրավերները և լուրջ դերակատարություն կունենաք ազգային ներուժի համախմբման և այն ի բարին ծառայեցնելու գործում:
Արցախում վստահ ենք, որ Ձեր ղեկավարման օրոք առավել կսերտանան ՀՀ և ԼՂՀ համագործակցությունն ու կապերը և ջանք չեք խնայի ղարաբաղյան խնդրի վերջնական` արդարացի կարգավորման գործում:
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորելով Ձեր ընտրությունը` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և նախանշված ծրագրերի իրագործում»: