Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց սփյուռքահայ գործարարներ Պերճ Արաբյանին և Պողոս Գյուրջյանին: Վերջինս Լիբանանի վարպետ ոսկերիչների և ակնագործների միության նախագահն է: Լիբանանահայ գործարարները մտադրություն ունեն Հայաստանում գործունեություն ծավալել ոսկեգործության և ակնագործության բնագավառում՝ նախատեսելով սերտ համագործակցություն հայաստանյան գործընկերների հետ: Ծրագրի հաջողության դեպքում, ըստ գործարարների, հնարավոր կլինի բացել մոտ 25 հազար նոր աշխատատեղ, միաժամանակ հայկական արտադրանքի համար միջազգային շուկայում կայուն տեղ ունենալու խնդիրը լուծել: ՀՀ վարչապետը ողջունեց սփյուռքահայ գործարարների մտադրությունը և ընդգծեց, որ ոսկերչության զարգացման համար մեր երկրում ստեղծված են միանգամայն բարենպաստ պայմաններ: Նա հանձնարարեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ պրն Գյուրջյանի և Արաբյանի հետ քննարկել նախատեսվող ծրագրերի մանրամասները, աջակցել նրանց տեղական արտադրանքին ու արտադրական հնարավորություններին ծանոթանալու հարցում: Վարչապետը անձամբ իր և կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել ներդրումային ծրագրի իրագործման հարցում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ