Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 փետրվարի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, Եվրահանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչ Սիլվի Բավելարը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Հայաստանում կայացած ընտրությունների կապակցությամբ, շնորհավորել է ՀՀ վարչապետին` ընտրությունները համարելով ժողովրդավարության ամրապնդման կարևորագույն գործոն: Տեղի ունեցած մրցակցային նախագահական ընտրությունները, ըստ Պիտեր Սեմնեբիի, ցույց են տալիս, որ Հայաստանում, իրոք, բազմակարծությունը կայացել է, և դա ուրախալի փաստ է: Նշելով, որ Եվրամիությունը, կարևորելով հայաստանյան ընտրությունները, հետևել է դրանց ընթացքին և հետընտրական գործընթացները ևս պահելու է ուշադրության կենտրոնում, ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ անցած շաբաթվա ընթացքում մեծ թվով հանդիպումներ է ունեցել ե՛ւ կառավարության, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ու այդ հանդիպումներում փոխանցում է ԵՄ-ի ու նաև անձամբ ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի ուղերձը բոլոր կողմերին` խուսափել դեպի բռնություն տանող քայլերից, գործել օրինականության սահմաններում և քաղաքական էներգիան երկրում ուղղորդել կառուցողական դիրքերի ուղղությամբ: Այս առումով, նա չափազանց գնահատելի է համարել համագործակցության, հանդուրժողականության վերաբերյալ օրերս Սերժ Սարգսյանի կողմից արված կոչը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է այդ պատրաստակամությունը` համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են իրենց ներուժն ի սպաս դնել մեր ժողովրդի և պետության բարեկեցության ու հզորացման գործին, նշելով, որ արդեն որոշակի դրական արձագանքներ կան: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ իշխանությունները շահագրգիռ են և անում են ամեն ինչ, որպեսզի հետընտրական գործընթացները չվնասեն ինչպես մեր երկրի քաղաքացիներին, այնպես էլ պետության հեղինակությանն, առհասարակ, և այդ նպատակով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ. «Մենք լինելու ենք չափազանց հանդուրժողական, մինչև այն պահը, երբ այդ հանդուրժողականությունը կփորձեն չարաշահել, և դա կարող է բերել վատ հետևանքների»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Պիտեր Սեմնեբիի խնդրանքով, Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է նաև հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումները, որոնք, ըստ ՀՀ վարչապետի, բազմիցս հրապարակվել են, նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ ևս հրապարակայնորեն ներկայացվել հանրությանը, և դրանք չեն փոխվել:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ