շաբաթ, 1 մարտի 2008
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը:
« Հարգելի պարոն նորընտիր նախագահ,
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ես ուրախ եմ, որ հայ ժողովրդին հաջողվել է օգուտ քաղել բարեփոխումների դժվարին գործընթացից։ Հայաստանը մեծ քայլեր է կատարել ճկուն և շարժունակ մասնավոր հատվածի ձևավորման, ծառայությունների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման ու չքավորության մակարդակի կրճատման ուղղությամբ։ Համաշխարհային բանկը ուրախ է, որ կարողացել է նպաստել այս ջանքերին։
Ինչ վերաբերում է ապագային, ապա մենք ակնկալում ենք շարունակել աշխատել Ձեզ հետ Հայաստանի սոցիալ-տնտեսական ու վարչական բարեփոխումների զարգացման ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ։
Հաջողություն եմ մաղթում՝ Ձեր նոր պարտականությունների իրականացման գործում», - ասված է շնորհավորական խոսքում։