կիրակի, 2 մարտի 2008
Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդի և նրա օգնական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:
Ինչպես պարոն Ֆրիդը, այնպես էլ պարոն Բրայզան հույս են հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի քաղաքական երկխոսության և բռնություններից խուսափելու ճանապարհով: Ֆրիդն ու Բրայզան նաև հույս են հայտնել, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի արագորեն վերականգնել երկրի կայունությունն ու հասարակական կարգը:
Վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցրել է զրուցակիցներին, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի բռնություններից խուսափելու և հասարակական կարգն ու կայունությունը վերականգնելու ուղղությամբ: Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին՝ զորակցության համար: