Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 մայիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության 2002-2003թթ. համար TASIC-ի ինդիկատիվ ծրագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ինստիտուցիոնալ, իրավական և վարչական բարեփոխումներին, անցումային շրջանի սոցիալական հետևանքների վերացմանը, ժողովրդավարության զարգացմանն ու աղքատության կրճատման ռազմավարության իրականացմանը: Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վնասի փոխհատուցման՝ բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման և պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումը ըստ համայնքների իրականացնելու նպատակով, կառավարությունը հաստատեց նշված խմբի բնակիչներին շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցության ցուցաբերման կարգը: Ըստ հիմնական պայմանների, աջակցության սահմանային չափը որոշվելու է աջակցության ցուցաբերման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական նվազագույն արժեքից, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ: Աջակցությունը հատկացվելու է վճարումների ձևով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի կողմից ընդունված որոշման հիման վրա, քաղաքացու հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն: Սահմանվեց նաև, որ աջակցությամբ ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) բնակելի մակերեսը չպետք է պակաս լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ մեկ շնչին ընկնող 9 քառ. մետրից: Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ավտոմոբիլային կամրջի շինարարության գծով կատարված աշխատանքների դիմաց նախորդ տարիների արդյունքներով առաջացած պարտքի մարման նպատակով, կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից 7 մլն. դրամ, իսկ նույն կամրջի շինարարության ավարտման համար‘ 5 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզպետարանին: Նիստում համաձայնություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև համայնքային զարգացման խրախուսում. Հայաստան, 2-րդ փուլ» ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այն տրամաբանական շարունակությունն է համանուն ծրագրի, որի արդյունքում որոշակի աշխատանք է կատարվել ինչպես տեղական ինքնակառավարման համակարգի օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, այնպես էլ օժանդակություն է ցուցաբերվել համայնքներին՝ մասնավորապես, ֆինանսական և բյուջետային գործընթացները ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով իրականացնելու գործում: Գործադիրը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում են քաղաքացիական ծառայողների վարձատրության, պարգևատրման և դրամական օգնության կազմակերպման հիմնական սկզբունքների, վարձատրության կառուցվածքի, կարգի և ժամկետների, վարձատրության համակարգի վերանայումների պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Հանձնարարվեց շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին երկօրյա ժամկետում իրենց առաջարկությունները ներկայացնել քննարկված հարցերի վերաբերյալ‘ դրանք օրինագծում ներառելու համար: Այս օրինագծի ընդունման կապակցությամբ հավանություն տրվեց նաև «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Սահմանվեց, որ այդ օրենքի գործողությունը չի տարածվում քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության հարաբերությունների վրա: Որոշումներ ընդունվեցին «Մալաթիա բժշկական կենտրոն» առողջապահական պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառքի ձևով, իր աշխատավորական կոլեկտիվին, ինչպես նաև «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառքի ձևով, իր աշխատավորական կոլեկտիվին (40%); «Մանես և Վալեքս» ՓԲԸ-ին (30%); «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ին (30%) մասնավորեցնելու վերաբերյալ: Առանձին որոշումներով «Սևան» ազգային պարկ», «Խոսրով» պետական արգելոց և «Շիկահող» պետական արգելոց հիմնարկները վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում են ծառայության հիմնական սկզբունքները և պայմանները, ծառայության անցնելու կարգը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն տվեց նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Մարդու առողջության սահմանադրական իրավունքը երաշխավորելու, մարդու առողջության համար վտանգ ներկայացնող քարոզչությունը կանխելու նպատակով, օրենքի նախագծով առաջարկվում է արգելել թունդ ալկոհոլային խմիչքների որոշ արտադրատեսակների և ծխախոտի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով, իսկ ոչ էլեկտրոնային գովազդի նկատմամբ կիրառել խիստ սահմանափակումներ: Միաժամանակ 20-օրյա ժամկետ տրվեց առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը‘ «Գովազդի մասին» օրենքի գործողության վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ ներկայացնելու համար: Առանձին որոշումներով հաստատվեցին Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Նիստում գործադիրը հավանություն տվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համատեղ կինոարտադրության մասին», Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև երկու հանրապետությունների քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Կառավարությունը դիմեց ՀՀ նախագահին գործադրի հավանությանն արժանացած մի շարք օրինագծերը քննարկելու և հաստատելու նպատակով, 2002 թ. հունիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ