երեքշաբթի, 4 մարտի 2008
ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն` տեսակցել մարտի 1-ին չարտոնված հանրահավաքի արդյունքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից տուժած քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: