երեքշաբթի, 4 մարտի 2008
Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք իմ շնորհավորանքները` բարեկամ Հայաստանի ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Տաջիկստանը բարձր է գնահատում գործընկերային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, որոնք համապատասխանում են երկու պետությունների ազգային շահերին:
Համոզված եմ, որ բազմակողմանի հայ-տաջիկական փոխգործակցությունը նոր զարգացում կստանա` իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու միմյանց շահերը հաշվի առնելու հիմքի վրա:
Օգտվելով հնարավորությունից, հայտնում եմ մեր պատրաստակամությունը` Ձեզ հետ միասին առավելագույն ջանքեր գործադրելու Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:
Թույլ տվեք մաղթել Ձեզ` հարգելի Սերժ Ազատի, քաջառողջություն և հաջողություններ աշխատանքում, իսկ բարեկամ հայ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»: