չորեքշաբթի, 5 մարտի 2008
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ դա հանդիսանում է ամբողջ հայ ժողովրդի առջև Ձեր ունեցած ծառայությունների ճանաչումը:
Մեր երկրում լայնորեն հայտնի է Ձեր կառուցողական դերը Հայաստանի կենսականորեն կարևոր հիմնախնդիրների լուծման գործում, իսկ Ձեր բարձր մասնագիտական ունակություններն ու անձնական որակները, իրավացիորեն, արժանացել են Ձեզ հետ աշխատած մարդկանց հարգանքին: Բարձր է գնահատվում նաև Ձեր ներդրումը մեր երկրների ժողովուրդներին ու զինված ուժերը միավորող` բարեկամության, համագործակցության և փոխադարձ վստահության ավանդաբար հաստատված հարաբերությունների ամրապնդման մեջ:
Օգտվում եմ այս հնարավորությունից, որպեսզի մաղթեմ Ձեզ` հարգելի Սերժ Ազատի, մեծագույն երջանկություն, առողջություն և բարօրություն, ինչպես նաև հաջողություններ` սեփական Հայրենիքին ու Հայաստանի ժողովրդին հավատարմորեն ծառայելու դժվարին, բայց շնորհակալ գործում»: