չորեքշաբթի, 5 մարտի 2008
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան: Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Բահրեյնի Թագավորության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս ընտրությունը հայ ժողովրդի վստահության վառ ապացույցն է:
Մաղթում ենք Ձեզ հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում` ժողովրդի նպատակներն իրականացնելու և երկրի հետագա զարգացման գործում:
Օգտվելով առիթից` Ձեզ քաջառողջություն և երջանկություն եմ մաղթում, իսկ Ձեր երկրի ժողովրդին` տևական առաջընթաց և բարգավաճում»: