Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 մարտի 2008


Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում:


Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս մեր երկու երկրների միջև փոխըմբռնման և ընկերության վրա խարսխված կապերը շարունակելու են զարգանալ»:


 


***



Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կուրմանբեկ Բակիևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Սերժ Ազատի,


Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը բարձր պետական պաշտոնում կնպաստի Հայաստանի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը և կնշանավորվի նոր նվաճումներով` հանուն հայ ժողովրդի ապագայի:


Ղրղզստանը եղել և մնում է բարեկամ Հայաստանի հուսալի ընկերը և պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել երկու երկրների միջև համագործակցության գործնական զարգացման համար` ի շահ մեր ժողովուրդների:


Հայտնելով մեր պատրաստակամությունը` Ձեզ հետ միասին աշխատելու երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, մաղթում եմ Ձեզ` հարգելի Սերժ Ազատի, հաջողություններ բարձր պետական պաշտոնում Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»:


 


* * *


 


Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՌԴ դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում կծառայի մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:


Մաղթում եմ Ձեզ` պարոն նախագահ, քաջառողջություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ, բարօրություն, խաղաղություն և բարգավաճում` հայ ժողովրդին»:


 


* * *


Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը:


«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


Հայ ժողովուրդն իր վստահությունն է հայտնել Ձեզ, քանզի բազում փորձությունների ենթարկվելով անցյալում, լավագույն կյանքի հույսեր է փայփայում Ձեր ղեկավարությամբ:


Դուք Ձեզ վրա եք վերցնում բարձրագույն պետական իշխանության ամբողջ ծանրությունը, ուրեմն և կոչված եք հիշելու ղեկավարի մեծագույն պատասխանատվության մասին` ժողովրդի, պատմության և Բարձրյալի առջև, ում ձեռքում են մարդկային ճակատագրերը:


Ձեր ընտրությունը հիմք է տալիս հուսալու, որ միավորելով ջանքերը, մենք կարող ենք հաղթահարել բոլոր ժամանակավոր դժվարություններն ու փորձությունները, իսկ բեղմնավոր փոխգործակցությունը հոգևոր և աշխարհիկ ղեկավարության միջև, մեր երկրների միջև կնպաստի կայունության ամրապնդմանն ու բարգավաճմանը, և ո՛չ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլև ամբողջ Անդրկովկասի:


Նկատի ունենալով Ձեր մեծ փորձն ու մասնագիտական կարողությունները, որոնք համոզչորեն դրսևորվել են Ձեր պետական ծառայության նախորդ տարիներին, հուսով եմ, որ բեղմնավոր համագործակցությունը կզարգանա, որն ուղղված կլինի հոգեպես ուժեղ և բարոյապես առողջ հասարակության ստեղծմանը, երկրների ու ժողովուրդների միջև խաղաղության և համաձայնության ամրապնդմանը:


Մաղթում եմ Ձեզ` մեծարգո Սերժ Ազատի, հոգու ամրություն և մարմնական զորություն, Աստծո օգնականություն և օրհնյալ հաջողություններ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում Ձեր առաջիկա գործերում` ի շահ հայ ժողովրդի»:


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ