Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 մարտի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդատուներ Անդրեյ Դիդենկոն և Ռասա Օստրաուսկայտեն, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:

Սեմնեբիի հետ հերթական հանդիպմանը Սերժ Սարգսյանը կրկին քննարկել է ետընտրական շրջանում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Պարոն Սեմնեբին ևս նշել է, թե լսելով ՀՀ կառավարության նիստում վարչապետի արած հայտարարությունը, շատ քաջալերված և ոգևորված է, մեծապես հուսով, որ հայտարարության մեջ արված շեշտադրումներն ու կոչը ելակետ կհանդիսանան հասարակության համախմբման, լարվածության թուլացման և երկրում կայունության հաստատման համար: Անդրադարձ է արվել նաև մայրաքաղաքում հայտարարված արտակարգ դրությանը, այդ պայմաններում` որոշակի սահմանափակումներին, և արտակարգ դրությունը հնարավորինս արագ հանելու կարևորությանը: Պիտեր Սեմնեբին խոսել է նաև որոշակի մտահոգությունների մասին, որոնք այս օրերին քննարկում է տարբեր քաղաքական ուժերի հետ իր հանդիպումների ժամանակ ևս:

Վարչապետը, հնչած մտահոգությունների վերաբերյալ, ներկայացրել է իր տեսակետները: Նա կրկին ընդգծել է, որ շահագրգիռ է ու պատրաստակամ համագործակցելու և քաղաքական երկխոսություն վարելու բոլոր այն մարդկանց, քաղաքական ուժերի հետ, ովքեր ճանաչում են մեր երկրի օրենքները և իրենք էլ պատրաստակամ են այդպիսի երկխոսության: «Նրանք, ովքեր խախտել են կամ կխախտեն օրենքը, պատասխան են տալու դրա համար: Մենք վճռական ենք մեր երկրում բարեփոխումներն արագ տեմպերով շարունակելու գործում և այդ ընթացքում պատրաստ ենք համագործակցել ցանկացած կառուցողական ուժի հետ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման դեպքին: Վարչապետը հանգամանորեն ներկայացրել է տեղի ունեցածը` ակնկալելով, որ իրավիճակին լավատեղյակ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ևս հնարավոր կլինի այսուհետ խուսափել այդպիսի իրավիճակներից:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ