Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 8 մարտի 2008

ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ, ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Այսօր մեզանից յուրաքանչյուրը ձեզ է ուղղում մեծարանքի, սիրո ու գնահատանքի խոսքեր: Դժվար է գերագնահատել կանանց ներդրումը մեր պետականության կայացման, Հայաստանի առաջընթացի ու զարգացման գործում: Նշանակալի է ձեր դերակատարումը հասարակական ու քաղաքական կյանքում, կրթության ու առողջապահության ոլորտներում` այնտեղ, որտեղ մենք դեռ մեծ անելիքներ ունենք:

Այդ ամենի հետ մեկտեղ դուք կարողանում եք, ի հաշիվ ձեր ջերմության ու ինքնազոհողության, մեր օջախներում պահպանել ընտանեկան երջանկության ու բարության մթնոլորտը` ձեր ուսերին կրելով սերունդ ունենալու ու դաստիարակելու աստվածաշնորհ առաքելությունը:

Ցանկանում եմ առանձնակի շնորհավորել այն կանանց, ովքեր այս տոնական օրը դիմավորում են աշխատավայրում, ովքեր այսօր բուժում են մարդկանց, հաց են թխում, պաշտպանում են օրինականությունն ու երկրի անվտանգությունը:

Շնորհավորում եմ բոլորիս մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ իրական երջանկություն, չխամրող կանացիություն, սեր և նորանոր հաջողություններ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ