Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 մարտի 2008


Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: ՌԴ նախագահը վերստին շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այնուհետ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` իր զորակցությունը հայտնել Հայաստանի իշխանությանը և ժողովրդին: Վլադիմիր Պուտինը կարևորել է Հայաստանում ետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը` ելնելով հայ ժողովրդի միասնականության, երկրի կայունության ու անվտանգության շահերից և ի նպաստ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա առավել ամրապնդման ու զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության:


Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը նաև վերահաստատել է Ռուսաստանի Դաշնություն այցի իր հրավերը, նշելով, որ ուրախ կլինի Սերժ Սարգսյանին հարմար ցանկացած ժամկետում հյուրընկալել նրան և ՀՀ նորընտիր նախագահի հետ ավելի հանգամանորեն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու հեռանկարին առնչվող հարցերը:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ