Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 մարտի 2008

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 7-րդ հատկացման հայտի և կից փաստաթղթերի փաթեթը: Այն ներառում է հատկացման հայտը և եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, հատկացման նախապայմանների, եռամսյակային առաջընթացի հաշվետվությունները, գնումների պլանը և գնումների կատարման հաշվետվությունը: Նշվել է, որ հատկացումների 7-րդ հայտով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է գալիք եռամսյակի (2008թ. ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ստանալ 11 մլն 316.887 հազար ԱՄՆ դոլար: Այդ միջոցները կուղղվեն ծրագրի` «Գյուղական ճանապարհների վերականգնում», «Ոռոգվող գյուղատնտեսություն», «Մոնիտորինգ և գնահատում», ինչպես նաև «Ծրագրի կառավարում և վերահսկում» բաղադրիչների ֆինանսավորմանը: Հարկ է նշել, որ 2007թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՄԿ ընդհանուր հատկացման գումարը կազմել է 11 մլն 260.479 հազար ԱՄՆ դոլար:

Եռամսյակային հաշվետվության համաձայն, 2007թ. վերջին եռամսյակը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի համար բավականին հաջող է եղել. մասնավորապես, ազդարարվել է ծրագրի առաջին` Արմավիր-Իսահակյան-Գյումրի 24,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների սկիզբը, ոռոգման բաղադրիչով ավարտին են հասցվել 2 հիմնական պայմանագրեր (6 ինքնահոս համակարգերի վերջնական նախագծման ու վերահսկման և 68 պոմպակայանների վերականգնման ու արդյունավետության բարձրացման տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուղղությամբ իրականացվելիք ուսումնասիրության պայմանագրերը), ավարտվել են նաև ոռոգման ենթածրագրի շրջանակներում առաջին շինարարական աշխատանքների ուղղությամբ իրականացվող նախապատրաստումները` Երևանին մոտ գտնվող 4 համայնքներում երկրորդային ջրանցքների վերականգնման նպատակով: Հայաստանի տարբեր համայնքներում շարունակաբար իրականացվել են ջրից դեպի շուկա բաղադրիչի դասընթացները: Դեկտեմբերի 30-ի դրությամբ «Ներտնտեսային ջրի կառավարում» և «Անցում դեպի բարձրարժեք գյուղատնտեսություն» թեմաներով անցկացվող դասընթացներին մասնակցել են ընդհանուր առմամբ 5284 ֆերմերներ, որոնցից 1085-ը` կանայք:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի վարկերի տեղաբաշխման աճուրդին մասնակցած ֆինանսական հաստատությունների մրցութային արդյունքները, «Ոռոգման չորս ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի «Առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների համար իրականացվող աշխատանքների տեխնիկական աուդիտ» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի նախագծերը:

Կառավարման խորհուրդը հավանություն է տվել «6 մայր ջրանցքների վերականգնման նախագծում և շինարարության վերահսկում» պայմանագրի փոփոխություններին ևս, որոնք կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաստատմանը: Փոփոխությունները հնարավորություն կտան երկարացնել ջրանցքների հատվածների շինարարության համար թույլատրելի ժամկետը և ամբողջությամբ իրականացնել ծրագրով նախանշված` 200 կմ ընդհանուր երկարությամբ 6 մայր ջրանցքների վթարային հատվածների, 165 հիդրոտեխնիկական կառուցվածքների և 177 ջրթողների վերականգնման աշխատանքները:

Խորհրդի նիստում քննարկվել են նաև ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի վերաբերյալ ՀՄԿ-ի առաջարկությունները:

Այլ հարցերում, կառավարման խորհրդի անդամները տեղեկացել են, որ երեկ տեղի է ունեցել գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի առաջին փաթեթի շինարարական մրցույթի առաջարկների բացումը: Մասնակցող ընկերությունները դիմել էին ընդհանուր առմամբ 272 կմ ճանապարհահատվածների վերականգնման համար:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ