Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 հունիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության տնօրենների խորհրդի անդամներին‘ խորհրդի նախագահ Մայքլ Հարոթունյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հայրենիքում ընկերակցության գործունեության 10-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով: Ավելի քան 80 տարի առաջ Նյու Յորքում հիմնված և սփյուռքում բարեգործական աշխատանքների մեծ փորձ ունեցող «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցությունը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988 թվականին‘ աջակցության ծրագրեր իրականացնելով աղետի գոտում: Վարչապետի հետ հանդիպմանը խորհրդի անդամները ներկայացրին Հայաստանի անկախացումից հետո անցած 10 տարիներին մանկական առողջապահության‘ մասնավորապես ատամնաբուժության և ակնաբուժության, ինչպես նաև սոցիալական բնագավառներում հաստատության իրականացրած ավելի քան 3 մլն դոլարի արժողությամբ բարեգործական ծրագրերը: Պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծեցին այն օպերատիվ և շահագրգիռ աջակցությունը, որ հայրենի կառավարությունը, համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները ցուցաբերում են իրենց աշխատանքներին: Բարձր գնահատելով ընկերակցության 10-ամյա գործունեությունը Հայաստանում ու Արցախում, և շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին արդյունավետ, նպատակաուղղված աշխատանքի համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստեց, որ «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության հետ Հայաստանի կառավարության համագործակցությունը հայրենիք-սփյուռք կապի, գործնական հարաբերությունների լավագույն օրինակներից է: Նշելով, որ կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում, մասնավորապես, հանրապետության սահմանամերձ մարզերի ամրապնդման ու զարգացման խնդիրներին և այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացնում է որոշակի ծրագրեր, վարչապետն առաջարկեց հնարավորության սահմաններում առողջապահական խնդիրներից բացի, ընկերակցության գործունեությունն ուղղել նաև սահմանամերձ մարզերի սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Հանդիպման ժամանակ արված առաջարկությունները հաշվի առնելով, մտքեր փոխանակվեցին «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 2002 թ. ծրագրերի հստակեցման շուրջ, որոնց համար նախատեսված է ներդնել 1 մլն 14 հազար ԱՄՆ դոլար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ