հինգշաբթի, 13 մարտի 2008
Մարտի 12-ի երեկոյան ավարտվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ինտերնետի միջոցով և հեռախոսով ուղղված հարցերի հավաքագրումը, որոնց ընդհանուր քանակը կազմել է շուրջ երեք հազար: Հարցերը հիմնականում վերաբերվում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, սոցիալական և երիտասարդության խնդիրներին, մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներին ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին և այլն:
Ստացվել են նաև Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ բարեմաղթանքներ և դիմումներ: Հարցերից առավել ուշագրավներին ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը կպատասխանի մարտի 13-ի երեկոյան` հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: Մնացած բոլոր հարցադրումներին Սերժ Սարգսյանի պատասխանները առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն այն ինտերնետային կայքերում, որոնց միջոցով հավաքագրվել են հարցերը: