Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հունիսի 2002

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 80-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողությանը, որտեղ մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության ճարտարապետության և շինարարության բնագավառի առաջատար կրթօջախի 80-ամյակի առթիվ: Իր կենսագրությունն սկսելով մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից, այնուհետև՝ 1930թ.-ից արդեն շինարարության ինստիտուտի կարգավիճակ ստանալով, հաստատությունը ոչ միայն հարազատ է մնացել հայ ճարտարապետական մտքի բազմադարյա ավանդույթներին, այլև նրա ճանաչված մանկավարժների ու մասնագետների մի քանի սերունդների ջանքերով դրվել են շինարարության և ճարտարապետության ազգային նոր դպրոցի հիմքերը: Վստահ եմ, որ համալսարանի այսօրվա ու վաղվա շրջանավարտները կհամալրեն որակյալ շինարարների ու ճարտարապետների, իրենց գործի իսկական մասնագետների շարքերը, որոնց ստեղծագործական մտքի ու վարպետության շնորհիվ մեր երկիրը, մայրաքաղաք Երևանը նոր, արդի ժամանակներին համահունչ տեսք կստանան: Համալսարանի տնօրինությանը, մանկավարժական ամբողջ կոլեկտիվին և ուսանողությանը մաղթում եմ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքում և ուսման մեջ՝ հանուն հայկական քաղաքաշինության դպրոցի հետագա զարգացման, ի բարօրություն հայ ժողովրդի և հայոց անկախ պետականության»:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ