Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 հունիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պաոլո Անդրեա Տրաբալցային: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական փոխհարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքին և հեռանկարներին, որոնց համար լայն հնարավորություններ կան ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներում: Դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան կարևորել էՀայաստանի‘ իբրև Եվրոպական խորհրդի անդամ պետության, ստանձնած պարտավորությունների կատարումը, նշելով, որ այդ կառույցին Հայաստանի անդամակցության հարցում բավականին շահագրգիռ է եղել նաև Իտալիան: Ուստի, իր երկիրը, պրն Տրաբալցայի հավաստմամբ, ցանկանում է, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ և անխոչընդոտ ինտեգրվի եվրոպական ընատնիքին: Հանդիպման ժամանակ նշվել է, որ տնտեսական համագործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորումն ընթացքի մեջ է: Ստորագրվել է ներդրումների մասին համաձայնագիրը: Ստորագրման են պատրաստ մի քանի փաստաթղթեր ևս, որոնց ընդունումը կնպաստի այդ ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի հնարավորինս արագ իրագործմանը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ