հինգշաբթի, 20 մարտի 2008
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի և կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: