Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 22 մարտի 2008

ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև կոալիցիոն գործընկեր և գործարար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:

Պատվիրակության անունից, արտաքին առևտրի և տնտեսական համագործակցության գերատեսչության ղեկավար Ժանգ Յեն նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ: Ներկայացնելով այցի նպատակը, նա նշել է, թե Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը մտադրություն ունի ամրապնդել և զարգացնել Հայաստանի հետ տնտեսական կապերն ու ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ: Վարչապետը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Չինաստանի հետ մեր երկրի քաղաքական կապերը, ինչպես նաև տնտեսության և այլ ոլորտներում գործակցությունը տարեցտարի ամրապնդվում են: Գործարարների այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան, ըստ Սերժ Սարգսյանի, վկայում է հայաստանյան շուկայի նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Սերժ Սարգսյանը ցանկացած երկրի համար՝ մեծ թե փոքր, կարևորել է նպաստավոր գործարար միջավայրն ու մրցունակությունը, ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ լուջ քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ընթացքում ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչները ՀՀ վարչապետի հետ քննարկել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցեր:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ