Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 մարտի 2008

ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել` ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Վիետնամի նախագահ Նգուեն Մին Չիետի հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Հանդիպման ժամանակ զրուցակիցներն արտահայտվել են երկու երկրների միջև քաղաքական ամուր կապերը տնտեսական փոխշահավետ համագործակցությամբ ավելի ամրապնդելու և խորացնելու օգտին. «Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս Հարավ-արևելյան երկրների հետ համագործակցությանը և հուսով եմ, որ Ձեր նշանակումով, հայ-վիետնամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն», -դեսպան Բույ Դին Զինի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Վիետնամի դեսպանը ՀՀ վարչապետին ներկայացրել է իր երկրի վերջին տարիների տնտեսական զարգացման դինամիկան, նշելով, որ քաղաքական կայուն իրավիճակում Վիետնամը վստահորեն զարգացնում է տնտեսությունը, և այսօր` ինչպես զբոսաշրջության, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար այն ապահով ու հուսալի երկիր է:

Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական կապերն ու ապրանքաշրջանառության ներկայիս ծավալները Սերժ Սարգսյանն ու Բույ Դին Զինը համարել են անբավարար և համոզվածություն հայտնել, որ ակտիվ ու շահագրգիռ աշխատելու դեպքում, կարելի է գտնել փոխադարձ տնտեսական շահեր և համագործակցության բազմաթիվ ոլորտներ` տնտեսական հարաբերությունները ևս քաղաքականի մակարդակին բարձրացնելու նպատակով:

Հանդիպման ավարտին Վիետնամի դեսպանը մեկ անգամ ևս իր երկրի իշխանությունների և ժողովրդի կողմից շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ