Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 մարտի 2008

Այսօր տեղի է ունեցել Վիլյամ Սարոյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Հանձնաժողովը քննարկել է աշխարհահռչակ գրողի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Նկատի ունենալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ևս 2008 թվականը հայտարարվել է Սարոյանական տարի, հոբելյանական հանձնաժողովի ծրագրի ժամանակացույցով նախատեսված մի քանի տասնյակ միջոցառումները կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում` ինչպես Հայաստանում (Երևանում և մարզերում), այնպես էլ ԱՄՆ-ում, մասնավորապես, Վիլյամ Սարոյանի ծննդավայր Ֆրեզնոյում, և կունենան լայն ընդգրկում: Մասնավորապես, սեպտեմբերին Երևանում կանցկացվի մեծ գրողի հոբելյանին նվիրված միջազգային թատերական փառատոն` Եվրոպայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից հրավիրված թատերախմբերի մասնակցությամբ, իսկ հոկտեմբերին` տեղի կունենա Վ. Սարոյանին նվիրված միջազգային գիտաժողով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Ծրագրով նախատեսվում են նաև «Սարոյանը կինոյում» «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Վ. Սարոյանի գրվածքների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություն, «Սարոյանական ասույթներ» հուշանվերային երկլեզու գրքի, մեծ գրողի երկերի ժողովածուների հրատարակություն, պիեսների բեմադրություն, փաստավավերագրական ֆիլմերի, «Բիթլիս» (Վ. Սարոյան) մուլտիպլիկացիոն կինոնկարի նկարահանում, Վ. Սարոյանին նվիրված լուսանկարչական, գրահրատարակչական, արխիվային նյութերի ցուցադրությունների կազմակերպում: Տարվա ընթացքում կթողարկվեն նաև հոբելյանին նվիրված հուշադրամ ու նամականիշ, հանրակրթական դպրոցներում կանցկացվեն Վ. Սարոյանին նվիրված բաց դասեր: Ծրագրով նախատեսվում է նաև հիմնել Վ. Սարոյանի անվան գրական մրցանակ, մեծ գրողի անվանական կրթաթոշակ սահմանել ՀՀ ԲՈՒՀ-երում, Երևանի փողոցներից մեկն անվանակոչել Վ. Սարոյանի անունով և այլն:

Ծրագրի համաձայն, Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա 2008թ. հոկտեմբերին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Քննարկման արդյունքում արված առաջարկությունները, վարչապետի հանձնարարությամբ, ի մի բերելուց հետո, կներկայացվեն հանձնաժողովի հաստատմանը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ