Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 ապրիլի 2008


ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի տնօրեն տիկին Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյին:


Ողջունելով հյուրին, վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների պարբերական այցերը Հայաստան վկայում են այն մասին, որ Հայաստանի հետ համագործակցությունը Համաշխարհային բանկի մշտական ուշադրության կենտրոնում է: Սերժ Սարգսյանն ասել է, թե այս տարվա աշնանը Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում բավականին դրական որակումներ է լսել Հայաստանի տնտեսության և երկրում իրականացվող բարեփոխումների մասին: Այդ այցից կարճ ժամանակ անց Հայաստան այցելած Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուն ևս իրենց հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն այն ծրագրերից է, որի համար կարելի է չանհանգստանալ: Վարչապետը խոստովանել է, որ այդ գնահատականները ոգևորիչ են և մղում են քննարկման առարկա հանդիսացող ոլորտներում կառավարության գործունեությունը դարձնել է՛լ ավելի արդյունավետ:


Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին` Հայաստանի տնտեսական առաջընթացն ու որոշակի ձեռքբերումները պայմանավորելով նաև բանկի մշտական ու շահագրգիռ աջակցությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակել այդ արդյունավետ գործակցությունը` իրականացնելով մի շարք ոլորտներում մեր տնտեսության ու հասարակության համար կարևոր բարեփոխումներ: Խոսելով հարկային, մաքսային և այլ ոլորտներում նշված բարեփոխումների անհրաժեշտության մասին, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում, մեր երկիրը ձգտում է բարձրացնել մրցունակությունը և ակնկալում է հիշյալ հարցում ևս ՀԲ-ի աջակցությունը:


Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոյրոլոն, անդրադառնալով տնտեսական ձեռքբերումներին, նշել է, թե Հայաստանը, իհարկե, շատ բան ունի հպարտանալու, և Համաշխարհային բանկը հետաքրքրված է պահպանելու առկա ձեռքբերումներն ու ամրապնդելու դրանք: Միաժամանակ, ըստ նրա, դեռևս մի շարք մարտահրավերներ կան, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է լրջորեն մտածել և քայլեր իրականացնել:


Զրուցակիցները համառոտակի անդրադարձել են այդ մարտահրավերներին ու իրականացվելիք բարեփոխումներին, պայմանավորվելով ավելի հանգամանորեն այդ ամենը քննարկել ՀՀ նոր նախագահի պաշտոնամուտի արարողությունից և ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ