երկուշաբթի, 14 ապրիլի 2008
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնշանավորվի հաջողություններով` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կապերի ամրապնդման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Հայաստանի Հանրապետությանը` խաղաղություն և բարգավաճում»: